Կարևոր իրադարձություններ

Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը հնարավոր է կանցկացնի ԱՄՆ- ում

02 Օգոստոս, 2018 19:32
Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը հնարավոր է կանցկացնի ԱՄՆ- ում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի մասնակից Նարեկ Աբգարյանը հաջորդ մենամարտը կարող է անցկացնել ԱՄՆ-ում:

Lրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց բռնցքամարտիկի պրոմոութերական ընկերության ղեկավար Արամ Դավթյանը: Վերջինիս խոսքով՝ ոչինչ վերջնականապես հայտնի չէ, և բանակցությունները դեռ շարունակվում են:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատարներից Նարեկ Աբգարյանը հունիսի 30-ին Իսպանիայի Բենիդորմ քաղաքում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում 10 ռաունդում բացահայտ առավելությամբ հաղթել է մեքսիկացի Խեսուս Գալիսիային ու նվաճել է WBC International Silver գոտին։

 

Լրահոս

Դիտել ավելին