Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    554
    562

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

28 տարի առաջ կատարված սպանություն է բացահայտվել. ոստիկանություն (տեսանյութ)

02 Օգոստոս, 2018 18:49
28 տարի առաջ կատարված սպանություն է բացահայտվել. ոստիկանություն (տեսանյութ)

Ոստիկանությունը 28 տարի առաջ կատարված սպանություն է բացահայտել: 1990 թվականի հոկտեմբերի 31-ի գիշերը Գեղարդի վանքի դիմաց, ձախ սարալանջին, ոստիկանները հայտնաբերել են անհայտ տղամարդու դի` հրազենային վնասվածքներով: Ավելի ուշ պարզվել է` մահացածը 1926 թվականին ծնված Երևանի բնակիչ Վիլեն Սարգսյանն է, որին որպես անհայտ կորած ոստիկաններն օրեր շարունակ որոնում էին:
Ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ: Ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ: Սարգսյանը Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող էր:

Հարազատները ոչ ոքի չէին կասկածում, վստահեցնում էին, որ թշնամիներ չուներ: Սպանության բացահայտման ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկվել են, ստուգվել հետախուզական միջոցառումների պլանով նախատեսված բոլոր վարկածները: Սակայն հանցագործությունը կատարած անձին հայտնաբերել չի հաջողվել:

 

Թվում էր ժամանակի հետ մոռացության կմատնվի ամեն ինչ, բայց նման արարքները չեն մոռացվում և դեպքից մոտ երեք տասնամյակ անց սպանությունը բացահայտվել է: 

Ոստիկանությունից հաղորդում են, որ ոստիկանության ՔՀԳ վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Գառնի գյուղի բնակիչ Մուշեղ Օհանյանը: Օգոստոսի 1-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Մուշեղ Օհանյանը Գառնի գյուղի իր առանձնատնից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Ըստ նրա` կատարվածը դժբախտ պատահականություն էր: Որսի ժամանակ թփուտների մեջ չէր նկատել տղամարդուն, շփոթել էր որսի հետ ու կրակել... 
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ:
Մուշեղ Օհանյանը ներկայացվել է Արտաշատի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին