Կարևոր իրադարձություններ

Մանկահասակ երեխայի սպանության մեջ կասկածվող կինը բերման է ենթարկվել

15 Հոկտեմբեր, 2015 16:08
Մանկահասակ երեխայի սպանության մեջ կասկածվող կինը բերման է ենթարկվել
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 4 ամսական երեխայի սպանության դեպքի առթիվ։
 
Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նախնական քննության տվյալներով՝ Աշտարակ քաղաքի 38-ամյա բնակչուհին տարիներ առաջ՝ 2008 թվականին, քարով հարվածել է փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող տղամարդու երկրորդ կնոջ մանկահասակ՝ 4 ամսական երեխայի գլխին և սպանել։
 
Դեպքի առթիվ  հոկտեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի շրջանակներում նույն օրը կատարվել է արտաշիրիմում։
 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման համար։
 
38-ամյա կինը բերման է ենթարկվել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին