Կարևոր իրադարձություններ

Փոխարտգործնախարարը չի մեկնաբանում, թե Հայաստանը ում թեկնածությունն է առաջարկելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

02 Օգոստոս, 2018 17:38
Փոխարտգործնախարարը չի մեկնաբանում, թե Հայաստանը ում թեկնածությունն է  առաջարկելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում

Երեկ ԱԳՆ-ն իր դիրքորոշումը հայտնել է, ես հավելելու ոչինչ չունեմ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը՝անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե հայաստանյան իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի: 

Անդրադառնալով հարցին, թե ում թեկնածությունն է Հայաստանը առաջարկելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի փոխարեն, Ռուբեն Ռուբինյանն  ասաց.

«Հայկական կողմը գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Խաչատուրովին փոխարինելու գործընթաց։ Այս պահին ես ավելացնելու ոչինչ չունեմ: Ես ասում եմ այն, ինչ այս պահի դրությամբ պիտի ասեմ»,- շեշտեց նա:

Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ հարցերը որ անկյունից էլ տրվեն, ինքը նպատակահարմար չի գտնում դրանց պատասխանել:

 

Լրահոս

Դիտել ավելին