Կարևոր իրադարձություններ

Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը

02 Օգոստոս, 2018 17:30
Ալիևի խոսքերը փոխելու պատճառով արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը

Ադրբեջանում օգոստոսի 1-ի ուշ գիշերվանից արգելափակվել են ԱՊԱ հոլդինգի բոլոր կայքերը: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Տեղեկությունների համաձայն՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, լուսաբանելով Ադրբեջանի Գարադաղի շրջանում Իլհամ Ալիևի կողմից քաղաքացիներին բնակարաններ հանձնելու արարողությունը, Ալիևի խոսքերը ներկայացրել է փոխված, ինչից հետո գործակալությունը ներողություն է հայցել:

 Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կայքերի արգելափակման պատճառը եղել է հենց այդ միջադեպը:
Ընդդիմադիր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ԱՊԱ-ի նկատմամբ նման վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել նաև ներկլանային լարվածությամբ:

ԱՊԱ-ն պատկանում է Ադրբեջանի Արտաքին իրավիճակների նախարար Քեմալեդդին Հեյդարովին, ում ընտանիքը նույնպես չափազանց ազդեցիկ է և, ըստ տեղեկությունների, կարող է հակասություններ ունենալ իշխող ալիևյան ընտանիքի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին