Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Վալերիյ Օսիպյանը աշխատանքային այց է կատարել Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզեր (տեսանյութ)

02 Օգոստոս, 2018 17:25
Վալերիյ Օսիպյանը աշխատանքային այց է կատարել Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզեր (տեսանյութ)

Օգոստոսի 1-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը մարզային այցելությունների ծրագրով Սյունիքի մարզում էր և աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության մարզային վարչությունում ու մարզպետարանում: 

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։

Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը նշեց մի քանի օբյեկտիվ պատճառ, որոնց արդյունքում ցուցանիշների թվային պատկերը կարող էր այդպիսին լինել, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, որ չի հանդուրժի, եթե նույն պատկերը լինի տարվա 3-րդ եռամսյակի ամփոփմամբ։ 

Ոստիկանության պետը պահանջեց անհանդուրժող լինել հանցագործությունները գրանցումից թաքցնելու, քաղաքացու հանդեպ անպատշաճ վերաբերմունքի և ցանկացած այլ արատավոր երևույթների հանդեպ, ինչպես և լիարժեք աշխատել համայնքների, հասարակության հետ:

Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունը նոր Հայաստանում նոր ոստիկանության ձևավորման գործում՝ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և հարգանքի նշանակությունը, ինչի գրավականն էլ անկաշառ, պետական մտածողությամբ պրոֆեսիոնալ ոստիկանն է: 

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հատկապես ուշադրությունը կենտրոնացնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների անօրինական շրջանառության և բնակարանային գողությունների արագ բացահայտմանը։ 

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում պահվեն նաև նախկինում կատարված հանցագործությունները, անկախ դրանց վաղեմությունից: 
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Սյունիքի մարզի մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով և հուշանվերներով։ 
Հաջորդ հանդիպումը Եղեգնաձոր քաղաքում էր։ Ոստիկանության պետը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցներ հետ։ 

Վալերիյ Օսիպյանը նախ անդրադարձավ տարվա առաջին կիսամյակում արձանագրված առավել մտահոգիչ ցուցանիշներին։ Պահանջեց հատուկ ուշադրություն դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը։

Ոստիկանության պետը հանձնարարեց արմատապես բացառել հանցագործության դեպքեր թաքցնելու և չգրանցելու արատավոր երևույթը։ 

Մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվեց կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու համար։ Ոստիկանության պետը հատուկ ընդգծեց, որ այսուհետ առաջխաղացման և խրախուսման գնահատականը լինելու է բացառապես ոստիկանի սրտացավ աշխատանքը և վստահեցրեց, որ բոլոր արժանիները խրախուսվելու են։ 

Վալերիյ Օսիպյանի հրամանով խրախուսվեցին նաև ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության մի խումբ ծառայողներ: 

Աշխատանքային օրվա ավարտին Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Առաջադրվող պահանջները նույնն էին՝ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներում ցուցանիշների բարելավում, հատուկ ուշադրություն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, նախկինում կատարված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը։ 

Ոստիկանության Արարատի մարզային վարչության մի խումբ ծառայողներ խրախուսվեցին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին