Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Ամուլսարի հարցով փաստահավաք խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա վերջին

02 Օգոստոս, 2018 17:14
Ամուլսարի հարցով փաստահավաք խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա վերջին

Ամուլսարի հարցով փաստահավաք խմբի նախնական նիստը կայացել է օգոստոսի 1-ին, ուրվագծվել է աշխատանքների կազմակերպման ձևաչափը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Բնապահպանության ևընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը:

«Խումբը դեռ նոր է ձևավորվել, երեկ նախնական նիստ ենք արել, դա անգամ առաջին նիստ էլ չի համարվում, որտեղ ուրվագծեցինք աշխատանքների կազմակերպման ընդհանուր ձևաչափը: Ամենայն հավանականությամբ՝ հաջորդ շաբաթվա վերջին՝ հինգշաբթի կամ ուրբաթ օրը, կլինի առաջին նիստը, որից հետո արդեն կսկսվի աշխատանքների կազմակերպումը»,- ասաց տեսչական մարմնի ղեկավարը:

Արթուր Գրիգորյանի տեղեկացմամբ՝ առաջին նիստից հետո 12 աշխատանքային օրվա ընթացքում փաստահավաք խումբը պետք է ավարտի իր աշխատանքներն ու ամփոփի գործունեությունը:

Փաստահավաք խմբի կազմում ներգրավված են համայնքների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և մեդիայի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ ու փորձագետներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին