Կարևոր իրադարձություններ

Վթարային ջրանջատում Արմավիրի և Արագածոտնի մարզերում օգոստոսի 3-ին եւ 4-ին

02 Օգոստոս, 2018 16:21
Վթարային ջրանջատում Արմավիրի և Արագածոտնի մարզերում օգոստոսի 3-ին եւ 4-ին

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 3-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 4-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.


Արմավիրի մարզի՝  Էջմիածին քաղաք եւ Արշալույս, Ֆերիկ, Գեղակերտ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Խորոնք, Արտիմեդ, Շահումյան  գյուղեր,

Արագածոտնի մարզի՝ Օշական, Ոսկեվազ, Ոսկեհատ գյուղեր:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին