Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

ՏԿՏՏ նախարարը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության բարձրաստիճան պաշտոնյան քննարկել են երկկողմ գործակցության մի շարք հարցեր

02 Օգոստոս, 2018 15:54
ՏԿՏՏ նախարարը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության բարձրաստիճան պաշտոնյան քննարկել են երկկողմ գործակցության մի շարք հարցեր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն օգոստոսի 2-ին ընդունեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:


Ողջունելով հյուրին՝ Աշոտ Հակոբյանն անդրադարձավ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության վերջին տարիների գործունեությանը: Նա նշեց, որ ընկերությունն իր պարտավորությունների շրջանակներում որոշակի աշխատանքներ է իրականացրել անվտանգության բարձրացման, փոխադրումների ծավալների, գնացքների միջին արագության մեծացման, շարժակազմերի թարմացման, ուղևորների սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ։

Նախարարը հատկապես ընդգծեց Երևան-Գյումրի ուղղությամբ նոր էլեկտրագնացքի շահագործման կարևորությունը, ինչի շնորհիվ զբոսաշրջային հոսքը դեպի Գյումրի մեծացել է։

Ալեքսանդր Միշարինը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի և իր անունից շնորհավորեց նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Նա ընդգծեց, որ երկաթուղային տրանսպորտի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության դրական փորձը տասնամյակների պատմություն ունի, և լիահույս է, որ ապագայում այն առավել արդյունավետ և ընդգրկուն կլինի։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ գործակցության մի շարք ուղղություններ։ Մասնավորապես, տարանցիկ և մուլտիմոդալ փոխադրումների բնագավառում համագործակցությունն առավել խորացնելու, նոր էլեկտրագնացքներ ներդնելու, թվային տեխնոլոգիաները երկաթուղային փոխադրումների ոլորտում կիրառելու հնարավորությունները:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին