Կարևոր իրադարձություններ

Պետք չեն անխոհեմ առճակատման տանող անփաստարկ եզրահանգումներ. Ա. Բաղդասարյանը` «հակառուսական» հայտարարությունների մասին

02 Օգոստոս, 2018 15:42
Պետք չեն անխոհեմ առճակատման տանող անփաստարկ եզրահանգումներ. Ա. Բաղդասարյանը` «հակառուսական» հայտարարությունների մասին

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա ընդգծել է, որ վերջին օրերի «հակառուսական» հայտարարություններն առավել քան անհասկանալի են, հատկապես Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանն առնչվող հայտարարությունների ֆոնի ներքո:  Արթուր Բաղդասարյանը մի քանի նկատառում է ներկայացրել.

«1. Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է:

2. ՀԱՊԿ-ն ունի առանցքային դերակատարում Հայաստանի անվտանգության ապահովման գործում:

3. Ավելի քան 3 միլիոն մեր հայրենակիցներն ապրում են Ռուսաստանում, իսկ յուրաքանչյուր տարի մի քանի հարյուր հազար մարդ է մեկնում Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Հայաստան փոխանցվող տրանսֆերտների 70 տոկոսը գալիս է Ռուսաստանից:

4. Անհրաժեշտ են հավասարակշռված դիրքորոշումներ, այլ ոչ թե անխոհեմ առճակատման տանող անփաստարկ եզրահանգումներ:

5. Ըստ համաշխարհային փորձի՝ ինքնիշխանությունը որևէ հակասություն չունի ռազմավարական գործընկերության հետ»,- ընդգծել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին