Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ուրիխանյանը չի մտնի մրցակցության մեջ

02 Օգոստոս, 2018 15:22
Հեղինակ՝ Տիգրան Ուրիխանյան
Տիգրան Ուրիխանյանը չի մտնի մրցակցության մեջ

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ Երևանի քաղաքապետի ընտրություններին ճիշտ չի համարում մտնել մրցակցության մեջ:

Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Հարգելի և սիրելի իմ կողմնակիցներ, ընկերներ, համախոհներ և «Ալյանս» կուսակցության իմ գործընկերներ, խոստացածի պես, երկար քննարկելով ու նաև ձեզ հետ խորհրդակցելով, հանգեցի հետևյալ եզրակացությանը՝ Երևանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու են ժողովրդականություն վայելող ուժեր, և քանի որ իրենք առաջադրում են իրենց թեկնածուներին, ճիշտ չեմ համարում մտնել մրցակցության մեջ ու դրանով իսկ որևէ կերպ նվազեցնել նախկին ընդդիմադիր ընտրազանգվածի թիվը։ Չէ՞ որ նպատակն է չեզոքացնել նախկին իշխանությունների մեծամասնությունն առայժմ Երևանի տիրույթում։ 

Այ իսկ խորհրդարանական ընտրություններին մենք ձեզ հետ շատ անելիք ունենք՝ պետք է խորհրդարանում ապահովել միայն ժողովրդական ուժերի կատարյալ ներկայություն ու ձևավորել ամուր խորհրդարանական հենարան ունեցող իշխանություն։

Շնորհակալ եմ հարցումներում ինձ սատարող բոլորից։ Մենք երկար ճանապարհ ունենք միասին»։

 

Լրահոս

Դիտել ավելին