Կարևոր իրադարձություններ

Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում վթարվել է «Արզնի-Երևան թիվ 2» մայրուղային ջրատարը

02 Օգոստոս, 2018 15:00
Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում վթարվել է «Արզնի-Երևան թիվ 2» մայրուղային ջրատարը

Այսօր՝ մոտ ժամը 10-ին, Երևանի Կորեայի ձոր կոչվող հատվածում վթարվել է «Արզնի-Երևան թիվ 2» մայրուղային ջրատարը:

Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Վթարով պայմանավորված՝ դադարեցվել է Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Ղափանցյան, Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Հ. Էմինի, Արաբկիրի 17-ից-25 փողոցների, Ռիգայի փողոցի՝ իր նրբանցքներով, Վ. Փափազյան փող. 12-ից-24 համարների, Ա. Խաչատրյան փող. 22-ից-33 համարների, Կոմիտասի պող. 16-ից-50 համարների, Վաղարշյան փող. 15, 15բ, 17, 18, 20 համարների` իրենց կոտորակներով, Ադոնցի փող. 25, 27, Վրացական փող. 1-ից-10, Հր. Քոչարի փող. 9-ից-169, Զարյան փող. 1-ից-19 համարների, Մալխասյանց, Մամիկոնյանց փողոցների և Խաչատրյան փող. 1-ին նրբանցքի:

Ընկերության համապատասխան ծառայություններն անմիջապես արձագանքել են վթարին: Սկսվել են ջրատարի վերանորոգման աշխատանքները: Ամեն ինչ արվում է դրանք այսօր իսկ ուշ երեկոյան ավարտելու և ջրատարը վերագործարկվելու համար:


 

Լրահոս

Դիտել ավելին