Կարևոր իրադարձություններ

Գարո Փայլանի արձագանքը՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին

02 Օգոստոս, 2018 14:25
Գարո Փայլանի արձագանքը՝ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցներին

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը արձագանքել է Վաշինգտոնի պատժամիջոցներին, որոնցով արգելվել է 2 թուրք նախարարների մուտքը ԱՄՆ։

Նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պատճառը Թուրքիայում ձերբակալված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին՝ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության բազմաթիվ հորդորներից հետո ազատ չարձակելն է:

Բրանսոնը մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։

Փայլանը «Twitter»-ի էջում թեմայի վերաբերյալ մասնավորապես գրել է.

«Հոգևորական Բրանսոնին  պատանդ պահելու պատճառով,  ԱՄՆ որոշեց պատժամիջոց կիրառել Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների նկատմամբ։  Քանի դեռ դուք կշարունակեք պատանդ պահելու քաղաքականությունը, քաղաքական, ինչպես նաև տնտեսական տեսանկյունից ոչ մի բանով չենք տարբերվի Սուդանից»։

Հիշեցնենք, որ Փայլանը նախկինում էլ անդրադարձել էր Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակին։ Նա Թուրքիայի իշխանություններին մեղադրել էր այն բանում, որ նրանք հոգևորականին օգտագործում են իրենց «կեղտոտ գործարքներում»։  

 

Լրահոս

Դիտել ավելին