Կարևոր իրադարձություններ

Ոռոգման նպատակով խորքային հորերից ջուր հանելը շատ ավելի ճիշտ կլինի թե՛ Սևանի, թե՛ գյուղատնտեսության համար. գյուղնախարար

02 Օգոստոս, 2018 14:02
Ոռոգման նպատակով խորքային հորերից ջուր հանելը շատ ավելի ճիշտ կլինի թե՛ Սևանի, թե՛ գյուղատնտեսության համար. գյուղնախարար

 

Կառավարության նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ասաց, որ անցյալ տարի Սևանա լճից ոռոգման նպատակով ավելի շատ ջուր է բաց թողնվել, գումարը գնացել է արտաբյուջետային հաշիվ, և, կարծում եմ, այդ գումարն օգտագործելով՝ խորքային հորերից ջուր հանելը շատ ավելի ճիշտ կլինի թե՛ Սևանի, թե՛ գյուղատնտեսության համար.  

Արթուր Խաչատրյանը ասաց, որ Կառավարության որևէ որոշում չկա, որ Սևանից հավելյալ ջուր բաց թողնվի ոռոգման նպատակով: «Սևանից մի կաթիլ ջուր բաց թողնելու համար պետք է լինի ԱԺ որոշում, այսօրվա դրությամբ Կառավարության կողմից նախաձեռնություն չի եղել, որպեսզի ավելի ջուր բաց թողնվի»,- նշեց նա:

Դիտարկմանը, թե Ջրային պետական կոմիտեն ներկայացրել էր առաջարկ, որին փորձագիտական խումբը տվել էր համաձայնություն, Արթուր Խաչատրյանը նշեց, որ Կառավարության որոշում չի եղել, և ԱԺ-ի որոշում չի ներկայացվել:

«Կախված կլինի, իհարկե, հետագա տեղումների քանակից, փորձենք հասկանալ, բայց իմ կարծիքով՝ համակարգը խիստ արմատական բարեփոխումների կարիք ունի»,- ասաց նա:

Արթուր Խաչատրյանը նշեց, որ այն պնդումները, թե Սևանից բաց թողնված ջուրը 70 տոկոսով կորում էր, քանի որ չի չափվում, որպես ոլորտի պատասխանատու իր համար ընդունելի չեն:

«Այսինքն՝ ինչ է տեղի ունենում. դուք ունեք 3 հա, որի վրա լոլիկ եք աճեցնում, ձեզ տալիս ենք պոմիդորի համար նորմատիվով սահմանված ջուր, իսկ թե ոնց ենք տալիս, չափ չկա, «ազնիվ խոսք տալիս եմ» մոտեցմամբ է: Եթե աչքաչափով է տրվում, ինչպե՞ս կարող են ասել՝ այսքան ջուր է, եթե ազնիվ ենք, ամեն կաթիլ ջուր պետք է չափվի, քանի որ կարող է մի մասը ստանում է, մյուս մասն ընդհանրապես չի ստանում, և դա ոչ թե չարաշահման պակաս է, այլ որովհետև ջրանցքի վերջում է գտնվում»,- ասաց նա:
  
Իսկ թե ինչքան ծախսատար կլինի, նախարարն ասաց, որ բարելավման որևէ գործընթաց, ցավոք, էժան չի լինում:

 

Լրահոս

Դիտել ավելին