Կարևոր իրադարձություններ

Սահմանամերձ մարզերում կիրականացվեն կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ

02 Օգոստոս, 2018 13:52
Սահմանամերձ մարզերում կիրականացվեն կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ

ՀՀ կառավարությունը հաստատեց 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:

 Սքրինինգային հետազոտությունները նպաստում են, ինչպես հիվանդացության, այնպես էլ մահացության ցուցանիշների նվազեցմանը՝ մասնավորապես աշխատունակ տարիքի բնակչության շրջանում: 
ՀՀ-ում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակի ծառայությունների ներդրման և իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում կբարձրանա բժշկական կազմակերպությունների կողմից ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվեն դրույթները: 

 

Լրահոս

Դիտել ավելին