Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    548
    556

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Հաստատվեցին ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը

02 Օգոստոս, 2018 13:47
Հաստատվեցին ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատեց 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:

«Ըստ այդմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է հատկացնել  օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, 49-ը՝ առողջապահության նախարարությանը,  11-ը՝ պաշտպանության նախարարությանը և 28 տեղ՝ ինտերնատուրայի համար»,- ասաց նախարարը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին