Կարևոր իրադարձություններ

Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ Հայաստանից որոշ ժամանակով բացակայելու համար. ՀՔԾ

02 Օգոստոս, 2018 13:44
Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ Հայաստանից որոշ ժամանակով բացակայելու համար. ՀՔԾ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելանք չէ, և նա որոշակի ժամանակահատվածով կարող է բացակայել Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին փոխանցեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, վարույթ իրականացնող մարմինն այդ մասին տեղեկացրել է Խաչատուրովին:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելը: Յուրի Խաչատուրովի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ:

 

Լրահոս

Դիտել ավելին