Կարևոր իրադարձություններ

Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը

02 Օգոստոս, 2018 13:37
Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, ինչը բխում է  «Բաց կառավարման գործընկերություն» ՀՀ երրորդ գործողությունների ծրագրով» նախատեսված «Հաշվետու լիցենզավորում. պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում» միջոցառումից:

 Ըստ հիմնավորման, որոշման ընդունումը կնպաստի հանրային կառավարման համակարգում մի շարք բարեփոխումների իրականացմանը, այդ թվում՝ թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը: Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը: Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի գրանցամատյանից տեղեկությունները տրամադրել նաև էլեկտրոնային տարբերակով, արդյունքում ժամանակատարության և տրամադրված տեղեկատվության հավաստիության խնդիրներ չեն առաջանա: Բացի այդ, հնարավոր կլինի համակարգել ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ տարբեր մարմինների իրավասության ներքո գտնվող տեղեկատվությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին