Կառավարության նիստին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ նախորդ նիստին հնչեցված որոշակի մտավախություններին, որ հնարավոր է լինեն դեպքեր, երբ անձը, ստանալով, օրինակ` ԱԱՀ-ի երեք տարվա արտոնություն, այնուհետև որոշակի սնանկացման կամ լուծարային գործընթացում ներգրավվածության հետևանքով այդ օրինական գումարները չի վերականգնել պետբյուջե:
«Ես ուղղակի ուզում էի տեղեկացնել, որ վերջին երեք տարվա ամբողջ տեղեկատվությունը հանել ենք և ուսումնասիրում ենք այն բոլոր դեպքերը, որ հետագայում արտոնության ժամկետը լրանալուց հետո պետբյուջե վճարումներ չեն կատարվել: Բոլոր դեպքերը հատ-հատ ուսումնասիրում ենք և գնահատական ենք տալու»,-ասաց նա: