Կարևոր իրադարձություններ

Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող. ՀՔԾ պետը ` Լավրովի հայտարարության մասին

02 Օգոստոս, 2018 12:11
Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող. ՀՔԾ պետը `  Լավրովի հայտարարության մասին

 Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն, ասաց, որ քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող: Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ ՀՔԾ պետն այն պաշտոնյան չէ, ով պետք է մեկնաբանի այլ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերը, ինքը ներկայացնում է իր կարծիքը:

«Այս գործընթացը խիստ իրավական ընթացակարգերում է, և շահարկողներին, ովքեր բազմիցս  ասել են, թե իբր ՀՔԾ մեղադրանքի որոշման մեջ կասկածի տակ է դրվում ընտրությունների արդյունքները, ուզում եմ պաշտոնապես տեղեկացնել, որ մեր որոշման մեջ նման դրույթ չկա: Մենք կասկածի տակ չենք դրել ընտրության արդյունքները: Մենք ընդամենը նշել ենք, որ քաղաքացիները, որոնք ընտրությունների արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց իրենց իրավունքները վերականգնելու համար»,-ասաց Սասուն Խաչատրյանը:

ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից:

Հիշեցնենք, որ Լավրովը, խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, հայտարարել էր, որ «Հայաստանի իշխանությունների քայլերը հակասում են ավելի վաղ արված հայտարարություններին»։

 

Լրահոս

Դիտել ավելին