Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

ՄԻԵԴ հերթական վճռով կառավարությունը կփոխհատուցի 2 410 եվրոյին համարժեք դրամ

02 Օգոստոս, 2018 12:03
ՄԻԵԴ հերթական վճռով կառավարությունը կփոխհատուցի 2 410 եվրոյին համարժեք դրամ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով Կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 2 հազար 410 եվրոյին համարժեք դրամ: 

Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի օգոստոսի 2-ի նիստում: 

ՄԻԵԴ-ի «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի մարտի 29-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 2,410 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 29-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 29-ն է:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին