Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մոսկվայում ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ. պաշտպանը կրկին դիմել է ՀՔԾ

02 Օգոստոս, 2018 11:53
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Մոսկվայում ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ. պաշտպանը կրկին դիմել է ՀՔԾ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը այսօր կրկին դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով քննել հուլիսի 30-ին ներկայացրած միջնորդությունը Յուրի Խաչատուրովին Մոսկվա աշխատանքի մեկնելու թույլտվության տալու վերաբերյալ:

«Յուրի Խաչատուրովը հանդիսանում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը, ունի ամենօրյա և անհետաձգելի աշխատանքային պարտականություններ, որոնց չկատարումը կարող է հանգեցնել միջազգային կազմակերպության ընդհանուր աշխատանքների կազմալուծմանը, դրա միջազգային վարկի և հեղինակության անկմանը: Միջնորդության մեջ ներկայացված էր, որ նա հուլիսի 31-ին անմիջական ներկայացվածություն ունենալու անհրաժեշտություն ունի, ողջամիտ ժամկետը միջնորդությանը պատասխանելու պիտի լիներ հուլիսի 31-ը, բայց, ինչպես տեսնում եք, պատասխան չկա»,-մանրամասնեց փաստաբանը:

 

Լրահոս

Դիտել ավելին