Կարևոր իրադարձություններ

Ամիսներ առաջ մենք էլ լուրջ չէինք ընդունվում. Արարատ Միրզոյանը Հայկ Մարությանի թեկնածության մասին

02 Օգոստոս, 2018 11:36
Ամիսներ առաջ մենք էլ լուրջ չէինք ընդունվում. Արարատ Միրզոյանը  Հայկ Մարությանի թեկնածության մասին

 «Օգոստոսի 17-ի հանրահավաքը կապված է կառավարության 100 օրվա հետ: Ենթադրում եմ, որ կմասնակցեն նաև տարբեր նախարարներ»,- ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, պատասխան այն հարցին թե արդյոք գոստոսի 17-ի հանրահավաքը կապված է ՌԴ-ի հայտարարությունների հետ: Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների վերաբերյալ  ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի դիրքորոշումն ամբողջովին համընկնում է ՀՀ ԱԳՆ-ի ձևակերպումների հետ: 

Լրագրողները նկատեցին, որ Մարտի 1-ի գործով վերջին զարգացումների վերաբերյալ ՌԴ-ի հայտարարությունները ՀՀԿ անդամներն ահազանգ են համարում: Արարատ Միրզոյանի խոսքով՝ ապացուցված է, որ ՀՀԿ-ականների գնահատականը տարբերվում է իրավիճակի օբյեկտիվ իրողություններից:

Լրատվամիջոցներն անդրադարձան նաև Երևան քաղաքի ավագանու ընտրություններին, մասնավորապես՝ հնչեց դիտարկում այն մասին, որ եթե այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ է գնում, ապա արդյոք դա նշանակում է, որ «Ելք» դաշինքը պառակտվեց: Ի պատասխան Արարատ Միրզոյանը նշեց, որ վաղ է նման եզրահանգումներ անելը, հենց պառակտվի, ապա այդ մասին պաշտոնական հայտարարություն կլինի:

«Իմ անձնական մոտեցումը հետևյալն է. Հայաստանում պետք է ձևավորվի մի քաղաքական ուժ, որի հիմքում ընկած կլինի «Քաղաքացիական պայմանագրի», Նիկոլ Փաշինյանի, թիմակիցների առաջ բերած արժեհամակարգը և հեղափոխության արժեքները: Այդ ուժը կստանձնի բոլոր փոփոխությունների պատասխանատվությունը, կդառնա դրանց դրոշակակիրը: Այդ քաղաքական ուժում կարող են ընդգրկվել և՛ անհատներ, և՛ քաղաքական, և՛ հասարակական կառույցների ներկայացուցիչներ»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Դիտարկմանը, թե Երևանի ավագանու ընտրություններին ՔՊ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը լուրջ չի ընկալվում, Արարատ Միրզոյանը նշեց, որ ամիսներ առաջ իրենք էլ լուրջ չէին ընկալվում:

Ինչ վերաբերում է Հայաստանում ներդրումային քաղաքականությանը, ապա Արարատ Միրզոյանը նշեց, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք տարվում է: Նա վստահություն հայտնեց, որ ներդրումներ անպայման լինելու են:

 

Լրահոս

Դիտել ավելին