Կարևոր իրադարձություններ

Հայաստանում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացու են բռնել սահմանը հատելու փորձի ժամանակ (լուսանկարներ)

02 Օգոստոս, 2018 11:15
Հայաստանում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացու են բռնել սահմանը հատելու փորձի ժամանակ (լուսանկարներ)

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը խախտած անձի: Այդ մասին հայտնում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը:

Ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն ձերբակալել են Գյումրու սահմանապահ ջոկատի տեսամասում՝ ինժեներա-տեխնիկական միջոցներն անցնելու փորձի ժամանակ:

Ստուգիչ միջոցառումների անցկացման ընթացքում սահմանախախտի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, որտեղ կան պետական սահմանին տեղադրված ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ և տեսանյութեր:

Օրենսդրությամբ սահմանված  կարգով սահմանախախտը փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին: Այժմ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:

 

граница_нарушитель

 

Լրահոս

Դիտել ավելին