Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում. Արմեն Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին. «Ժողովուրդ»

02 Օգոստոս, 2018 08:33
Պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում. Արմեն Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված է: Տեղի ունեցածը Հայաստանի համար եզակի դեպք է, երբ երկրի պաշտոնաթող ղեկավարը հայտնվում է մեղադրյալի աթոռին:

Ու տրամաբանական է, որ այս իրադարձությանը որեւէ կերպ պետք է անմիջապես արձագանքեր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը. ի վերջո, Սահմանադրությամբ համարվում է, որ նախագահը պետության գլուխն է, Սահմանադրության պահպանման երաշխավորը:

Այնպես որ, կարող էր որեւէ կերպ կարծիք հայտնել: Այնինչ` Քոչարյանի կալանավորումից անցել է մոտ մեկ շաբաթ, բայց Արմեն Սարգսյանը լուռ է: 
«Ժողովուրդ» օրաթերթը նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից փորձեց թեմայի վերաբերյալ պարզել Սարգսյանի վերաբերմունքը կատարվածին:

Տեղի ունեցող իրադարձությունները պետք է դիտարկել բացառապես իրավական դաշտում:

Դրանցով զբաղվում են համապատասխան մարմինները, որոնք ունեն սահմանադրական ինքնուրույնություն, օրենքով սահմանված լիազորություններ եւ գործառույթներ: «Սահմանադրությունը հստակ սահմանում է իշխանության ճյուղերի, այդ թվում` հանրապետության նախագահի գործառույթներն ու լիազորությունները, որոնց շրջանակը չի նախատեսում խնդրո առարկա հարցի վերաբերյալ որեւէ գնահատական տալը»,-նախագահի պատասխանն են փոխանցել նրա աշխատակազմից:

Հարցին` որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, Արմեն Սարգսյանն ինչ է կարծում` 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգի տապալում կամ խախտում տեղի է ունեցել, նշել են. «Սահմանադրության պահպանման գործառույթը եւս չի նախատեսում գնահատական տալ` 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգի խախտում տեղի ունեցել է, թե ոչ»: Համաձայնեք, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանին չէր խանգարի որպես ՀՀ քաղաքացի կարծիք հայտնել այդ գործընթացների մասին` խոսքերը ձեւակերպելով այնպես, որ չդիտվի ուղղորդում:

Չնայած, եթե հաշվի առնենք նախագահի արարողակարգային լիազորությունները, Սարգսյանը չի էլ կարող ուղղորդել իրավապահներին: Հ.Գ. Արդյո՞ք Արմեն Սարգսյանի կաշկանդվածությունը պայմանավորված է ՀՀ-ում մշտական բնակության մասին տեղեկանքով, որը տեսել է միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին