Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    555
    563

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը դաշինք կձևավորեն. «Փաստ»

02 Օգոստոս, 2018 08:05
Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը դաշինք կձևավորեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն իսկ կարելի է հստակ պնդել, որ «Ելք» դաշինքն այլևս ոչ ևս է: Դրա մասին են վկայում թե՛ ՔՊ–ի որոշումը Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին, որն անսպասելի էր դաշինքի գործընկերների համար, թե՛ վերջիններիս արձագանքները: Ավելին, մեր հավաստի տվյալներով՝ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքով: «Փաստի» տեղեկություններով, արդեն առկա է նաև նախնական համաձայնություն դաշինքի անվան շուրջ. այն կարտահայտի այդ կուսակցությունների անունները և կկոչվի «Լուսավոր Հանրապետություն»:

Իհարկե, չի բացառվում, որ այս դաշինքում ընդգրկվեն նաև այլ քաղաքական ուժեր, հատկապես խորհրդարանական ընտրությունների շեմին, սակայն այս պահին հստակ է վերոնշյալ երկու կուսակցությունների դիրքորոշումը: Իսկ թե որքանով արդյունավետ կլինի «Քաղաքական պայմանագիր» կուսակցության՝ ընտրություններին միայնակ մասնակցելու հակվածությունը, ցույց կտա ժամանակը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին