Դոնալդ Թրամփը կոչ է արել գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին դադարեցնել ռուսական միջամտության հարցով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը։ Այս մասին նա գրել է Twitter-ում։
«Սա սարսափելի իրավիճակ է, և գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը պետք է անմիջապես վերջ դնի վհուկների այս որսին, քանի դեռ դա ավելի շատ չի խայտառակել մեր երկիրը։ Բոբ Մյուլերը շահերի ակնհայտ բախում ունի, իսկ նրա 17 չարացած դեմոկրատները, որոնք նրա փոխարեն անում են կեղտոտ գործը, խայտառակում են ԱՄՆ–ն»,– գրել է Թրամփը։
Ինչպես նշում է Fox News-ը՝ Թրամփի վերջին հաղորդագրությունը, կրկին կվերականգնի Դեմոկրատական կուսակցության մեղադրանքներն առ այն, որ նախագահը ոչ օրինաչափ կերպով մարտահրավեր է նետում հատուկ դատախազի անկախությանը։
..This is a terrible situation and Attorney General Jeff Sessions should stop this Rigged Witch Hunt right now, before it continues to stain our country any further. Bob Mueller is totally conflicted, and his 17 Angry Democrats that are doing his dirty work are a disgrace to USA!
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 1, 2018