Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանին մեղադրել են անորեքսիա քարոզելու համար

02 Օգոստոս, 2018 00:26
Քիմ Քարդաշյանին մեղադրել են անորեքսիա քարոզելու համար

Անցյալ հանգստյան օրերին Քարդաշյան–Ջեներ կլանի ներկայացուցիչները Լոս–Անջելեսում պոկերի բարեգործական մրցախաղի հյուրերն էին։ Միջոցառմանը պատրաստվելու ընթացքում Քիմ Քարդաշյանը մի քանի տեսանյութ է հրապարակել Instagram-ում, որոնցում լսվում է, թե ինչպես է նա խոսում քույրերի՝ Քլոե Քարդաշյանի և Քենդալ Ջեների հետ։

Տեսանյութում եռյակը քննարկում է զգալիորեն նիհարած Քիմի «նոր» կազմվածքը։ Քույրերը գովում են նրա բարակ ձեռքերն ու մեջքը և խորհուրդ են տալիս նրան սնվել միայն նեխուրով, ջրով և օդով՝ կազմվածքը պահելու համար։ Դրանից հետո քույրերից մեկը նրան «անորեքսիայով հիվանդ» է անվանում, իսկ նա պատասխանում՝ «շնորհակալություն»։ Այդ տեսանյութից հետո մեկնաբանություններում օգտատերերի գրառումներ են հայտնվել, որոնք նշում են, որ անորեքսիան հիվանդություն է և ոչ կատակելու և ոչ էլ հաճոյախոսության առիթ չի կարող հանդիսանալ։ «Կատակել անորեքսիայի մասին ոչ միայն ճիշտ չէ, այլև վնասակար և վտանգավոր է»,– իրավիճակը մեկնաբանել է սննդային վարքի խանգարումներով մարդկանց օգնող Project HEAL ընկերության համահիմնադիր Քրիստինա Սաֆրանը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին