Կարևոր իրադարձություններ

Երևանի կենտրոնում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել

02 Օգոստոս, 2018 00:00
Երևանի կենտրոնում քաղաքացին փորձում է ինքնասպան լինել

Օգոստոսի 1-ին` ժամը 22:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ցած նետվել Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 15 շենքին հարակից շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

ԱԻՆ–ի կայքը հայտնում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին