Կարևոր իրադարձություններ

Վիեննայում ոստիկանական շներին հատուկ կոշիկներ են հագցրել՝ շոգից պաշտպանելու համար

01 Օգոստոս, 2018 23:50
Վիեննայում ոստիկանական շներին հատուկ կոշիկներ են հագցրել՝ շոգից պաշտպանելու համար

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ոստիկանական շներին հատուկ կոշիկներ են հագցրել՝ նրանց թաթերը շոգ եղանակին հալչող ասֆալտից պաշտպանելու համար, այս մասին գրում է korrespondent.net-ը։

Հայտնի է, որ շոգին ասֆալտի ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի, ինչը ոչ միայն անհարմարություն, այլև վտանգ է ստեղծում կենդանիների համար։

Վիեննայի ոստիկանության մամուլի խոսնակ Միքայելա Ռոսմանը հայտնել է, որ շների համար հատուկ նախատեսված այս կոշիկները կօգտագործվեն ոչ միայն շոգ եղանակին, այլև հրդեհների ժամանակ։ Բացի դրանից, կոշիկները կպաշտպանեն շների թաթերը ապակու բեկորներից կամ այլ ծակող նյութերից։

Հայտնի է, որ շներին սովորեցնում են կրել այդ կոշիկները հատուկ վարժանքների ժամանակ։

Բացի կոշիկներից, ոստիկանական շներն այստեղ ունեն նաև օդորակիչով առանձին կոնտեյներ, որտեղ նրանք կարող են հանգստանալ ընդմիջումների ժամանակ։

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին