Կարևոր իրադարձություններ

Հայ զինվորները պետք է լքեն ադրբեջանական հողերը. Ալիև

01 Օգոստոս, 2018 23:42
Հայ զինվորները պետք է լքեն ադրբեջանական հողերը. Ալիև

Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, հայ զինվորները պետք է լքեն ադրբեջանական հողերը։ Այս մասին չորեքշաբթի օրը ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ բնակարանների և ավտոմեքենաների բանալիների շնորհման արարողությանը Ղարաբաղի, Մեծ Հայրենական պատերզազմի, Չեռնոբիլի հաշմանդամներին և շեհիդների ընտանիքներին։

«Ինչ վերաբերում է հայ–ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա դրա լուծման միայն մեկ ուղի կա. պետք է վերականգնվի մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Լեռնային Ղարաբաղը մեր պատմական հողն է։ Այս մասին վկայում է պատմությունը, վկայում է միջազգային իրավունքը, և աշխարհի բոլոր պետությունները ընդունում և աջակցում են մեր երկրի տարածքային ամբողջականությանը։ Նախորդ ամիս «Համագործակցության առաջնահերթություններ» փաստաթղթում, որ վավերացված է Եվրոպական միության և Ադրբեջանի միջև, Ադրբեջանին մեծ աջակցություն է ցուցադրվել տարածքային ամբողջականության, անկախության, Ադրբեջանի սահմանների անձեռնմխելիության կապակցությամբ։ Դա մեր հերթական դիվանագիտական հաղթանակն է»,– ասել է Ալիևը։

 

Լրահոս

Դիտել ավելին