Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    486,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

 

«Միսս Տիեզերք» մրցույթը 2018 թվականին կանցկացվի Թաիլանդում

01 Օգոստոս, 2018 23:34
«Միսս Տիեզերք» մրցույթը 2018 թվականին կանցկացվի Թաիլանդում

«Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթը կանցկացվի 2018 թվականի դեկտեմբերին Բանգկոկում: Ինչպես հայտնել է Bangkok Post թերթը, մրցույթը Թաիլանդում կկայանա երրորդ անգամ։

Զբոսաշրջության եւ սպորտի նախարար Վիրասակ Կովասուրատի խոսքով՝ կազմակերպիչները որոշել են 67-րդ միջոցառումն անցկացնել հենց Բանգկոկում: Մրցույթը դեկտեմբերի 17-ին կկայանա Impact Arena ցուցահանդեսային համալիրում:

Իր հերթին վարչապետ Պրայուտ Չան-Օչան ողջունել է կազմակերպիչների ընտրությունը եւ հայտարարել, որ կառավարությունը պատրաստ է աջակցել մրցույթի անցկացմանը: «Միսս Տիեզերք» մրցույթը Թաիլանդում անցկացվել է 1992 թվականին եւ 2005 թվականին: 2017 թվականի նոյեմբերին «Միսս Տիեզերք» 66-րդ մրցույթը կայացել է ԱՄՆ-ում, այդ ժամանակ հաղթող դարձավ Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցչուհի Դեմի-Լի Նել-Փիթերսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին