Կարևոր իրադարձություններ

Հուսով եմ՝ այս անգամ սխալ թույլ չենք տա. «Սուտյեսկա»-ի մարզիչը «Ալաշկերտ»-ի դեմ խաղից առաջ

01 Օգոստոս, 2018 23:28
Հուսով եմ՝ այս անգամ սխալ թույլ չենք տա. «Սուտյեսկա»-ի մարզիչը «Ալաշկերտ»-ի դեմ խաղից առաջ

Մակեդոնիայի չեմպիոն «Սուտյեսկա»-ի գլխավոր մարզիչ Նիկոլա Ռակոևիչը խոսել է Եվրոպայի լիգայի որակավորման փուլի երկրորդ փուլի պատասխան խաղի մասին:

«Նշանակություն չունի, որ առաջին խաղում «Ալաշկերտը» լավ արդյունքի է հասել, պատասխան խաղում ակնկալում ենք հաջորդ փուլ դուրս գալ: «Ալաշկերտն» արտագնա խաղում օգտագործեց մեր սխալն ու կարողացավ լավ արդյունք ապահովել: Հուսով եմ՝ այս անգամ նման սխալ թույլ չենք տա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռակոևիչը:

Վերջինիս խոսքով՝ նրանք վերլուծել ենք առաջին խաղը, բայց այն հաջողված կլինի, թե ոչ ցույց կտա պատասխան խաղը: «Առաջին խաղում մենք չգտանք դեպի դարպասը տանող բանալին ու չկարողացանք ճեղքել այդ պաշտպանությունը: Բայց պատասխան խաղում լրիվ այլ խաղ է սպասվում, չես կարող ասել՝ ինչ կլինի»,-ասաց նա:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Երևանի «Ալաշկերտ»-ւ օգոստոսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետկանա մարզադաշտում հյուընկալելու է «Սուտյեսկա»-ին: Այս թիմերի առաջին խաղում հաղթել է «Ալաշկերտ»-ը նվազագույն հաշվով:

 

Լրահոս

Դիտել ավելին