Կարևոր իրադարձություններ

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին

01 Օգոստոս, 2018 23:08
Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին

Օգոստոսի 1-ին՝ ժամը 19:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Պարույր Սևակի 4-րդ փողոցի տներից մեկի ետնամասում գտնվող աղավնիների բույնի մեջ օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են (մոտ 1 մ) գյուրզա տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին