Կարևոր իրադարձություններ

Համացանցում է հայտնվել «Т-34» ռուսական ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

01 Օգոստոս, 2018 22:30
Համացանցում է հայտնվել «Т-34» ռուսական ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)

Central Partnership ընկերության YouTube ալիքում հրապարակվել է «Т-34» ռուսական ֆիլմի առաջին պաշտոնական թրեյլերը: Այս մասին հայտնում է «Ռոսիա-1» հեռուստաալիքը, որը նույնպես մասնակցում է ֆիլմի արտադրությանը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ռեժիսոր և սցենարիստ Ալեքսեյ Սիդորովի արկածային ֆիլմը կզարմացնի հանդիսատեսին իր տեխնոլոգիական հզորությամբ և հուզական լարվածությամբ:
Նշվում է, որ ֆիլմում կներկայացվի «Т-34» խորհրդային տանկի և գերմանական տանկերի դաժան պայքարը:
Ֆիլմի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 27-ին: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Ալեքսանդր Պետրովը, Իրինա Ստարշենբաումը, Վիկտոր Դոբրոնրավովը, Անտոն Բոգդանովը և Յուրի Բորիսովը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին