Կարևոր իրադարձություններ

Կիևում հոսպիտալացվել է շաուրմայից թունավորված 65 մարդ

01 Օգոստոս, 2018 21:52
Կիևում հոսպիտալացվել է շաուրմայից թունավորված 65 մարդ

Կիևում շաուրմա ուտելուց հետո հոսպիտալացվածների թիվը հասել է 65-ի, նրանցից 10-ը երեխաներ են: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն:

Ավելի վաղ Կիևի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հետաքննություն է իրականացնում շաուրմայից մարդկանց թունավորման գործով: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Հուլիսի 31-ին հոսպիտալացվածների թիվը հասել էր 61-ի:

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին առաջարկվել է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի շաուրմայի վաճառքի կետը:

 

Լրահոս

Դիտել ավելին