Կարևոր իրադարձություններ

Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար՝ աշխատակազմի գործադուլի պատճառով

01 Օգոստոս, 2018 21:07
Էյֆելյան աշտարակը փակվել է այցելուների համար՝ աշխատակազմի գործադուլի պատճառով

Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, փակվել է այցելուների համար, ինչի պատճառն աշխատակազմի գործադուլն է: Այս մասին РИА Новости-ին տեղեկացրել է աշտարակի օպերատոր ընկերության մամուլի ծառայությունը:

«Այսօր ցերեկն աշտարակը փակվել է գործադուլի պատճառով: Այժմ հուշարձանի ղեկավարության և աշխատակիցների արհմիության բանակցությունները կասեցվել են, և մենք չենք կարող ասել՝ արդյոք աշտարակը կբացվի վաղը», - ասել է գործակալության զրուցակիցը:

Էյֆելյան աշտարակի թվիթերյան էջում նույնպես տեղեկացրել են տեսարժան վայրի փակման մասին:

«Գործադուլի պատճառով աշտարակը փակ է 16:00-ից: Տոմսերով այցելուների համար. ստուգե՛ք ձեր էլեկտրոնային փոստը՝ ավելի շատ տեղեկություն ստանալու համար: Մենք իսկապես ցավում ենք պատճառված անհարմարությունների համար», - ասվում է գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին