Կարևոր իրադարձություններ

Էրդողանը հայտարարել է Թուրքիայում մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին

01 Օգոստոս, 2018 20:55
Էրդողանը հայտարարել է Թուրքիայում մահապատիժը վերականգնելու պատրաստակամության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում մահապատիժը վերականգնելու պատրաստակամություն է հայտնել, եթե համապատասխան օրենքը ընդունվի խորհրդարանում: Այս մասին տեղեկացնում է Anadolu գործակալությունը:

«Մենք գիտենք, որ մարդասպանները պետք է վճարեն նույն կերպ այն սպանության համար, որ կատարել են: Եվ ես հուսով եմ, որ մենք քայլեր կձեռնարկենք այդ ուղղությամբ »,- ասել է Թուրքիայի նախագահը:

Սա առաջին անգամ չէ, որ Էրդողանը խոսում է նման նախաձեռնության մասին: 2017թ. հուլիսին Թուրքիայի նախագահը վստահություն էր հայտնել, որ երկրի խորհրդարանը կհաստատի մահապատժի կիրառման մասին օրինագիծը: Ըստ նրա՝ դա «դավաճաններին պատժելու» լավագույն եղանակն է:

Միևնույն ժամանակ, նման որոշման ընդունումը կարող է փակել Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրամիություն, դեպի ուր երկիրը ձգտում է արդեն երկար տարիներ:

 

Լրահոս

Դիտել ավելին