Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները բացահայտել են Բերքանուշի համայնքապետի կողմից 3,3 մլն դրամի յուրացումը

01 Օգոստոս, 2018 19:22
Ոստիկանները բացահայտել են Բերքանուշի համայնքապետի կողմից 3,3 մլն դրամի յուրացումը

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի համատեղ աշխատանքի արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի Բերքանուշ համայնքի ղեկավար Մանվել Հայրապետանը թույլ է տվել չարաշահումներ: Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախնական տվյալներով՝ պաշտոնավարման ընթացքում նա մի քաղաքացու գրանցել է որպես պահակ, ամսական 55 հազար դրամ աշխատավարձով, սակայն քաղաքացին շուրջ հինգ տարի աշխատանքի չի հաճախել, և ընդհանուր առմամբ յուրացվել է 3 միլիոն 300 հազար դրամ: Իսկ 2015-16 թվականներին համայնքապետը թույլ է տվել, որ գրանցված գրադարանավարուհու փոխարեն աշխատի մեկ այլ անձ: Այս դեպքով յուրացվել է 240 հազար դրամ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին