Կարևոր իրադարձություններ

Եվրոպական հանձնաժողովը 37.5 մլն եվրո է հատկացրել Հունաստանի ներգաղթյալների համար

01 Օգոստոս, 2018 19:00
Եվրոպական հանձնաժողովը 37.5 մլն եվրո է հատկացրել Հունաստանի ներգաղթյալների համար

Եվրոպական հանձնաժողովը 37.5 մլն եվրո է հատկացրել Հունաստանում ներգաղթյալներին ընդունելու պայմանները բարելավելու համար: Այս մասին ասվում է ԵՀ-ի հայտարարությունում

«Այսօր Եվրոպական հանձնաժողովը հավելյալ 37.5 մլն եվրո հրատապ աջակցություն է տրամադրել՝ Հունաստանում ներգաղթյալներին ընդունելու պայմանները բարելավելու համար», - ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ այս գումարից Հունաստանի իշխանությունները 31.1 մլն եվրո կստանան ներգաղթյալների համար, մասնավորապես՝ առողջապահության, թարգմանության ու սննդի ոլորտներում: Միջոցները կօգտագործվեն նաև ներգաղթյալների տեղակայման համար նախատեսված հավելյալ պայմաններ ստեղծելու համար:

Մնացած 6.4 մլն եվրոն տրամադրվել են Միգրացիայի միջազգային կազմակերպությանը, մասնավորապես՝ փախստականներին ընդունելու պայմանները բարելավելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին