Կարևոր իրադարձություններ

Մուրազ Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ անվանական հուշամեդալով

01 Օգոստոս, 2018 17:48
Մուրազ Սարգսյանը  պարգևատրվել է ՀՀ ԶՈՒ անվանական հուշամեդալով

 

Այսօր լրանում է ՀՀ պատպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի ծննդյան 75-ամյակը։ Հոբելյանի կապակցությամբ Մուրազ Սարգսյանին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը Մուրազ Սարգսյանին պարգևատրել է ՀՀ ԶՈՒ անվանական հուշամեդալով և հորդորել նույն նվիրումով ու եռանդով շարունակել պատվաբեր ծառայությունը, որն արդեն 55 տարվա պատմություն ունի։

 

Լրահոս

Դիտել ավելին