Կարևոր իրադարձություններ

Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայում հայ աշակերտները 2 մեդալ են նվաճել

01 Օգոստոս, 2018 17:04
Ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան օլիմպիադայում հայ աշակերտները 2 մեդալ են նվաճել

Ռուսաստանի Իննոպոլիս քաղաքում հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը տեղի  ունեցած «Ինֆորմատիկա»  առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադայից Հայաստանի թիմը վերադարձել է երկու մեդալով:

 «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը  նվաճել է ոսկե, իսկ Ա․Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի սան Էմիլ Կոստանյանը՚  բրոնզե մեդալ:

Օլիմպիադային մասնակցել է  եվրոպական 21 երկրների մինչև 15 տարեկան 80 աշակերտ:  Հայաստանի թիմը, որը ներկայացված է եղել երկու մասնակցով, ղեկավարել է Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանը:  

 

Լրահոս

Դիտել ավելին