Կարևոր իրադարձություններ

Ներողամտություն չցուցաբերել այն վարորդների նկատմամբ, որոնք անհարգալից վերաբերմունք են դրսևորում մյուսների հանդեպ. Վ. Օսիպյան. (տեսանյութ)

01 Օգոստոս, 2018 16:57
Ներողամտություն չցուցաբերել այն վարորդների նկատմամբ, որոնք անհարգալից վերաբերմունք են դրսևորում մյուսների հանդեպ. Վ. Օսիպյան. (տեսանյութ)

Հուլիսի 31-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից

Ոստիկանության պետն անդրադարձել է ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն չափազանց բարեկիրթ ու կոռեկտ՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում։ 

Վալերիյ Օսիպյանը հավաստիացրել է, որ բարեխիղճ ու սրտացավ ծառայողներն ըստ արժանվույն կգնահատվեն ոստիկանության ղեկավարության կողմից, իսկ ճանապարհային ոստիկանի և, առհասարակ, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունն իրենց գործողություններով արատավորող ծառայողները համակարգում տեղ չունեն։ 

Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին՝ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ներողամտություն չցուցաբերել այն վարորդների նկատմամբ, որոնք կոպիտկերպով խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին