Իրանի խորհրդարանը երկրի նախագահ Հասան Ռոուհանիին մեկ ամիս է տվել տնտեսական խնդիրները հաղթահարելու ուղղությամբ կառավարության գործողությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար:
Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը: Գործակալությունը նշում է, որ որոշումը պաշտպանել է խորհրդարանի անդամների ավելի քան քառորդ մասը, ինչը, իսլամական հանրապետության սահմանադրության համաձայն, նախագահին պարտավորեցնում է պատասխանել:
Երկրի տնտեսության մեջ խնդիրների առկայությունն ավելի վաղ ընդունել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, նշելով, որ մասամբ դրանք պայմանավորված են 2017 թվականի դեկտեմբերի վերջին-2018 թվականի սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի գործողություններով: Նախագահը խոսել է նաեւ երկրում գործազրկության խնդրի առկայության մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: