Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը՝ համաշխարհային միտման օրինակ. «Российская газета»-ն՝ հայաստանյան իրադարձությունների մասին

01 Օգոստոս, 2018 16:35
Հայաստանը՝ համաշխարհային միտման օրինակ. «Российская газета»-ն՝ հայաստանյան իրադարձությունների մասին

Պետության նախկին ղեկավարի ձերբակալությունը նախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հետխորհրդային տարածքի համար, գրում է Ֆյոդր Լուկյանովը Российская газета-ում: Ռուսաստանում, սակայն, գրեթե ավելի մեծ արձագանք ստացավ նույն գործով ներգրավված մեկ այլ մարդու՝ ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի նախկին ղեկավար, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ մեղադրանքի առաջադրումը:


Ռազմական դաշինքում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձին մեղադրանքի առաջադրումը ստիպեց մի շարք մեկնաբանների խոսել Նիկոլ Փաշինյանի կառավարության կանխամտածված հակառուսական դեմարշի մասին, նրա առնչությամբ առանց այդ էլ կասկածներ կան Ռուսաստանի հետ դաշնակցային կապերին հանձնառության առնչությամբ, գրում է հեղինակը:

Այնուամենայնիվ, Հայաստանում, ինչպես նաև այլ պետություններում տեղի ունեցող իրադարձությունները բացառապես Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության տեսակետից դիտարկելը, ինչպես դա սովոր են անել վերլուծաբանների մեծ մասը, նշանակում է պարզեցնել պատկերը:

 
 
Հայաստանն օրինակ է, թե ինչպես են զարգացման համաշխարհային միտումներն ի հայտ գալիս, մեղմ ասած, ոչ կենտրոնական երկրներում:

Հեղինակի խոսքով՝ այդ համատարած միտումը ներքին իրավիճակի գերակայությունն է արտաքինի նկատմամբ: Հանրության մեջ տրամադրությունների փոփոխությունները, նրանց դժգոհություններն իշխող համակարգից քաղաքական գործիչներին փոփոխությունների անհրաժեշտության առաջ են կանգնեցնում, եթե նրանք դա անել ի վիճակի չեն՝ ալիքը նոր ուժերի է բերում: Հեղինակն այդ համատեքստում է դիտարկում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նոր ուժերի համար կարևորը քաղաքացիներին ցույց տալն է, որ իրենք իսկապես կարող են արձագանքել ներքևից եկող պահանջներին: Եթե ոչ, ապա աջակցությունն արագ նվազում է, ինչպես դա տեղի է ունենում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեպքում:

Նոր ալիքի քաղաքական գործիչները մեկ հասցեատու ունեն՝ սեփական ընտրողը, և նրանք ուշադրություն չեն դարձնում կամ գրեթե չեն դարձնում, թե ինչպես են իրենց գործողություններն անդրադառնում միջազգային հարաբերությունների վրա, դրա վառ օրինակ է Դոնալդ Թրամփը:

Ռուսաստանում ՀԱՊԿ գործող քարտուղարի նկատմամբ դատական հետապնդումն ընկալվում է որպես վիրավորական և ցուցադրական քայլ, հնարավոր է անգամ արտաքին ուժերի կողմից դրդված: Հեղինակը պնդում է, սակայն, որ Երևանում այդ որոշումը կայացնողները եթե անգամ մտածել են դրա միջազգային հետևանքների մասին, ապա ամենավերջում:

Կոռուպցիայի դեմ պայքարը, որը եղել է Փաշինյանի աջակիցների գլխավոր կարգախոսը, և հաստատված քաղաքական կլանների ազդեցությունից ազատվելը «հեղափոխական» իշխանության առաջնահերթությունն է: Երբ ղեկավարն իշխանության է գալիս փողոցային ցույցերի արդյունքում, նրան անհրաժեշտ են իր վճռականության ապացույցներ: Եվ «կողմնակի վնասները», ինչպես ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, ուշադրության չեն առնվում, գրում է հեղինակը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին