Կարևոր իրադարձություններ

Ձերբակալվել է քաղաքացիներից գումար պահանջած և ստացած Աշոցքի սոցծառայության տեսուչը

01 Օգոստոս, 2018 15:56
Ձերբակալվել է քաղաքացիներից գումար պահանջած և ստացած Աշոցքի սոցծառայության տեսուչը

Աշոցքի «Սոցիալական ծառայության» տեսուչներից մեկը, ով ևս մեկ այլ տեսուչի հետ կասկածվում էր 2016-2017 թվականների ընթացքում նպաստ տրամադրելու դիմաց քաղաքացիներից գումարներ պահանջելու և ստանալու մեջ, Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի հանձնարարականով ձերբակալվել է: 


Այս մասին  տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: 

Հիշեցնենք, որ Շիրակի դատախազությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Փաստական տվյալներ էին ձեռք բերվել, որ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի Աշոցքի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում» ընդգրկելու և ընտանեկան նպաստ տրամադրելու համար Աշոցք գյուղի մի բնակչից պահանջել է ապօրինի վարձատրություն` երեք ամսվա համար նախատեսված նպաստի գումարը, և 2017թ. մայիս, հունիս, հուլիս ամիսների դիմաց ստացել ընդհանուրը՝ 141 հազար դրամ և իր լիազորությունների շրջանակում աջակցել վերջինին:

 

Լրահոս

Դիտել ավելին