Կարևոր իրադարձություններ

Տաջիկստանում ստեղծել են զբոսաշրջիկների պաշտպանության ՆԳՆ հատուկ ստորաբաժանում

01 Օգոստոս, 2018 15:51
Տաջիկստանում ստեղծել են զբոսաշրջիկների պաշտպանության ՆԳՆ հատուկ ստորաբաժանում

Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունում ստեղծել է զբոսաշրջիկների պաշտպանության հատուկ ստորաբաժանում։ Այս մասին  հայտարարել է կառավարության առընթեր զբոսաշրջության զարգացման կոմիտեի մամուլի քարտուղար Մոխլիկո Շարիպովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 

«Ցանկության դեպքում զբոսաշրջիկներին անվճար կուղեկցի այդ ստորաբաժանման աշխատակիցը։ Եթե զբոսաշրջիկները չցանկանան, որ իրենց ուղեկցեն, կարող են իրենց տվյալներն ու երթուղին հայտնել, իսկ նրանց շարժմանը կհետեւեն պետավտոտեսչության կետերում։ Մենք կկարողանանք ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, որ նրանք հանգիստ կարողանան ճանապարհորդել Տաջիկստանով»,–նշել է նա։ 
Շարիպովան հավելել է, որ ստորաբաժանման սպաները տիրապետում են օտար լեզուների եւ լավ գիտեն երկրի զբոսաշրջային երթուղիները։ Բացի այդ, սկսել են աշխատել Տաջիկստանի ՆԳՆ շուրջօրյա թեժ գիծը։
Նրա խոսքով՝ Տաջիկստանում 2018 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում 570 հազար զբոսաշրջիկ է այցելել։

 

Լրահոս

Դիտել ավելին