Կարևոր իրադարձություններ

Պետությանը պատճառվել է 2 մլն 352 հազար դրամի վնաս

01 Օգոստոս, 2018 15:19
Պետությանը պատճառվել է 2 մլն 352 հազար դրամի վնաս

Կոտայքի մարզի 12 քաղաքացի հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, որ նպաստների տրամադրման և նպաստառուների ցուցակում ընդգրկվելու համար իրենցից Աբովյան քաղաքի սոցիալական ապահովության պետական գործակալությունում գումար են պահանջել:

Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ հաղորդում ներկայացրած քաղաքացիներից 10-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Կատարված հաշվարկի համաձայն՝ պետությանը պատճառվել է 2 մլն 352 հազար դրամի վնաս։

Հուլիսի 31-ին ներկայացված 3 հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311.1 երրորդ մաս-ի 2-րդ կետի «Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար» և 312-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով» հատիկանիշներով։

Իսկ 7 հաղորդման հիման վրա քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311 հոդվածի՝ «կաշառք տալը» և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Պաշտոնատար անձին կաշառք տալը»։

Քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ քննչական կոմիտեն։

 

Լրահոս

Դիտել ավելին