Կարևոր իրադարձություններ

Առաջին կիսամյակում որդեգրման է հաշվառվել 53 երեխա

01 Օգոստոս, 2018 14:59
Առաջին կիսամյակում որդեգրման է հաշվառվել 53 երեխա

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության համաձայն 2018 թ. հունվար-հունիսին կենտրոնացված հաշվառման վերցված որդեգրման ենթակա երեխաների թվաքանակը կազմել է 53, որոնց  56.6 տոկոսն աղջիկներ են:

Որդեգրման ենթականերից 28-ը ծնողական իրավունքից զրկվածների երեխաներ են, 11-ը երկու ծնող ունեցող են, 5-ը մնացել են առանց ծնողական խնամքի, 7-ը միայնակ մոր երեխաներ են: Որդեգրման ենթակա երեխաներից 28-ը մինչև 1 տարեկան են:  Ընդհանուր թվով երեխաներից 19-ն առողջ են, 34-ը՝ առողջական խնդիրներ ունեցող: Որդեգրվող երեխաները հիմնականում Երևանից են:

Հաշվառման վերցված որդեգրողի թեկնածուների թվաքանակը 106 է, որոնցից  69-ը ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ են, 36-ը՝ արտերկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիներ:

 

Լրահոս

Դիտել ավելին