Կարևոր իրադարձություններ

Երկու արգանդով կինը երկու երեխա Է ունեցել

01 Օգոստոս, 2018 15:05
Երկու արգանդով կինը երկու երեխա Է ունեցել

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջենիֆեր Էշվուդը պարզել Է, որ երկու արգանդ ունի եւ միանգամից երկու երեխա Է ունեցել:

Այդ մասին հայտնել Է Daily Mail-ը: Էշվուդը պատմել Է, որ ինքն արդեն ունի երեխա, եւ առաջին հղիության ժամանակ ոչ ոք չի նկատել իր օրգանիզմի կառուցվածքի առանձնահատկությունները: Երկրորդ անգամ կինը պլանային զննման Է գնացել հղիության 20-րդ շաբաթում, երբ բժիշկը հայտնաբերել Է, որ նա ոչ թե մեկ, այլ միանգամից երկու արգանդ ունի, եւ դրանցում մեկական պտուղ Է զարգանում:

Բրիտանուհին 34-րդ շաբաթում կեսարյան հատման միջոցով ունեցել Է որդուն՝ Փիրանին, եւ դստերը՝ Փոփիին: Երկվորյակները ծնվել են առանց որեւիցե շեղումների: Հրատարակությունը նշում Է, որ միանգամից երկու արգանդի բեղմնավորման հավանականությունը կազմում Է մեկը առ 500 միլիոն: Ընդամենը մարդկության գոյության ողջ ժամանակաշրջանում նման ոչ ավելի, քան հարյուր դեպք Է գրանցվել:

 

Լրահոս

Դիտել ավելին